Բացել լրահոսը Փակել լրահոսը

ԵՄ-ն անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագրերի խախտումը

A A

Եվրամիությունն անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի մասին համաձայնագրերի խախտումը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությունը տեղադրվել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության կայքում։

«Եվրոպական միությունն անընդունելի է համարում այն, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների միջնորդությամբ հրադադարի մասին երեք համաձայնագրերից հետո ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի տարածքում և շուրջ դեռւս շարունակվում են և ավելի ու ավելի շատ հաղորդագրություններ են հայտնվում քաղաքացիական բնակչության վրա հարձակումների մասին», – ասված է հայտարարության մեջ:

ԵՄ-ում կոչ են արել հակամարտության կողմերին անհապաղ ձեռնամուխ լինել խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններին: