Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արցախ
A A
Քաղաքականություն

Պալերմոյի Քաղաքային խորհուրդը այսօր միաձայն ճանաչեց Արցախի անկախությունը

Իտալիայի Պալերմո քաղաքի Քաղաքային խորհուրդը այսօր միաձայն ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը:
Այս մասին հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից։

Իտալիայի Ազոլո քաղաքի քաղաքային խորհուրդը նույնպես  ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը: 

Քաղաքային խորհուրդն Արցախի անկախությունը ճանաչել է միաձայն:

 
Հոկտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչել էր նաեւ Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաքը: