Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՄԱԿ
A A
Պաշտոնական

ՄԱԿ գլխավոր քարտուղարը հերթական անգամ կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը ԼՂ-ում

ՄԱԿ գլխավոր քարտուղարությունը խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում բնակեցված տարածքների վրա բոլոր հարձակումները, այդ թվում Ադրբեջանի Բարդա քաղաքի վրա իրականացված հարվածները, որոնք, ըստ հաղորդումների, սպանել և վիրավորել են շատերին ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ստեփանակերտի և այլ բնակավայրերի գնդակոծությունները:

«Նման հարձակումների արդարացում չի կարող լինել»,-գրված է ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի տարածած հաղորդագրության մեջ :

«Մենք կրկին կրկնում ենք Գլխավոր քարտուղարի կոչը կողմերին հումանիտար հրադադարն անհապաղ իրականացնելու մասին, որը կողմերը պարտավորվել են կատարել և լիովին պահպանել իրենց պարտավորությունները՝ պաշտպանելով քաղաքացիական ենթակառուցվածքները: Ընթացող ռազմական գործողություններն անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն»:

Ըստ նույն հայտարարության՝ որպես շարունակական հակամարտության մարդասիրական ազդեցության մի քանի օրինակ, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամն (ՅՈՒՆԻՍԵՖ) այսօր հայտնել է, որ մեկ ամիս տևած մարտերի ընթացքում ավելի քան 130,000 մարդ տեղահանվել է, վնասվել 76 դպրոց և մանկապարտեզ, հրթիռակոծվել է ծննդատուն: Անթիվ երեխաներ քաղաքացիական բնակավայրերում ամենօրյա հրթիռային հարվածների հոգեբանական ազդեցության սպառնալիքի տակ են:

Ամերիկայի Ձայն