Բացել լրահոսը Փակել լրահոսը
Capturֆֆֆֆֆֆֆֆֆֆe
A A
Պաշտոնական

Զինադադարը ձախողվել է․ Զոհրաբ Մնացականյան

ՀՀ արտգործ նախարար Զոհրաբ Մնացականյանը իր Թվիթերի էջում գրում է․

Հոկտեմբերի 26-ի զինադադարը ձախողվել է:

3-րդ անգամ Ադրբեջանն անընդունակ է հարգելու իր ստանձնած պարտավորությունները:

Բաքվի անհուսալի և խաբող քաղաքական ռազմական ռեժիմը  իրականացնում է ագրեսիա  Արցախի նկատմամբ:

Լեռնային Ղարաբաղի  բնակչության անվտանգության ռիսկերը շատ բարձր են․

Արցախի քաղաքացիական բնակչության օդային ռմբակոծություններն ու գնդակոծությունները շարունակվեցին այսօր:

Թիրախներն էին Ստեփանակերտի բնակելի տարածքները, քաղաքացիական ենթակառուցվածքները և ծննդատունը:

Ադրբեջանի գործողությունները` ուղղված Արցախում խաղաղ բնակիչների ոչնչացմանն ու սպանությանը, կստանան  վճռական դիմադրություն;

Գրել է Մնացականյանը եւ հրապարակել ագրեսիայի մասին լուսանկարներ եւ տեսանյութ։