Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

ՅՈՒՆԻՍԵՖ-ն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում զոհված երեխաներին․ հայտարարություն

Ամերիկայի ձայն

ՅՈՒՆԻՍԵՖ-ն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում զոհված երեխաներին և ևս մեկ անգամ շեշտել լիակատար հրադադարի կարևորությունն ու կյանքի պահպանումը: Հոկտեմբերի 28-ին Ժնևի և Նյու Յորքի գրասենյակների տարածած հայտարարությունում ասվում է.

«Տաս ամսական Նարին, մեկ տարեկան մադինա, Այսու՝ 8, Վիկտորիա՝ 9, Շահրիյար՝ 13, Արթուր՝ 13, Ֆարիդ՝ 14, Ֆիդան՝ 15, Նիգար՝ 15, Օրխան՝ 16: Սրանք այն 10 երեխաների անուններն ու տարիքներն են, ովքեր սպանվել են ԼՂ-ում և դրա սահմաններից դուրս մեկ ամիս ընթացող մարտերի հետևանքով: 11 ամյա տղայի և 12 ամյա աղջկա անունները չեն հրապարակվել:

Ավելի քան 130 հազար մարդ տեղահանվել է, 76 դպրոց և մանկապարտեզ ավերվել, և մեկ ծննդատուն ռմբակոծվել: Քաղաքացիական տարածքների ռմբակոծման հեևտանքով անհամար երեխաներ հոգեբանական ճնշման են ենթարկվում:

Երեխաների համար այս սարսափելի կռիվը շարունակվում է չորս շաբաթ և ուղղորդվում երեք խախտված հրադադարով: ՅՈՒՆԻՍԵՖ-ը կրկին անգամ կոչ է անում անմիջապես և ամբողջությամբ դադարեցնել մարտերը, որպեսզի այլ երեխաների կյանքեր չկորցվեն»: