A
A
Մեջը մենակ 17 Անի կա. ադրբեջանական հաքերները հրապարակել են, իբր, 5500 զոհված հայկական զինծառայողի անուն
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանական հաքերները հրապարակել են, իբր, 5500 զոհված հայկական զինծառայողի անուն։ Իրականում, ընտրական ռեգիստրից անկապ մարդկանց անուններ են լցրել։ Այս մասին տեղեկացնում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Փորձագետի խոսքով թշնամու հրապարակած ցուցակում միայն 17 Անի կա։ Ըստ Մարտիրոսյանի՝ այս ցուցակի նպատակը կասկածներ սերմանելն է։
Այս ցուցակին անդրադարձել է նաև ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ ադրբեջանական տեղեկությունները մեր կորուստների մասին կեղծ են։ Հովհաննիսյանը կոչ էր արել միայն մեր պաշտոնական տեղեկություններին հետևել։
Ադրբեջանական տեղեկությունները մեր կորուստների մասին կեղծ են։ Հետևեք միայն մեր պաշտոնական տեղեկություններին։ Ֆբ-ի իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։