Բացել լրահոսը Փակել լրահոսը
d2ba8eb6ff371ace0d63069c06422159
A A
Քաղաքականություն

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է Մոսկվա գնալ՝ Հայաստանի վարչապետի հետ բանակցությունների

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե պատրաստ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Մոսկվայում բանակցելու, բայց կասկածում է, որ Երևանը կարող է կառուցողական աշխատանք տանել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, գրում է INTERFAX.RU-ն:

«Ես նման հրավեր (Մոսկվայում բանակցությունների համար) չեմ ստացել։ Ես բազմիցս մասնակցել եմ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումներին, բայց այն բանից հետո, երբ Հայաստանում իշխանության եկավ Փաշինյանը, նման հանդիպումներ չեն եղել։ Այդ հանդիպումները եղել են Հայաստանի նախորդ նախագահների հետ, և ես երբեք այդ հանդիպումներից չեմ խուսափել»,- ասել Է Ալիևը:

Նա ասել է, որ այդ հանդիպումները դրական է համարել, քանի որ Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի համանախագահ, առանձնահատուկ դեր է խաղում հակամարտության կարգավորման գործում:

Ալիեւը հայտարարել է, որ պատրաստ է Մոսկվա գնալ Հայաստանի վարչապետի հետ բանակցությունների, «ընդ որում, ինչպես դուք եք ասում, առանց նախապայմանների»: