Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հայ ժողովրդին հարցրե՞լ եք, արդյո՞ք նրանք պատրաստ են փոխզիջումների, այն էլ՝ ցավոտ. Աննա Կոստանյան (տեսանյութ)

Մենք այսօր չենք կարող խոսել ճկուն կառուցողականությունից, երբ շատ հստակ գիտենք, որ Արդրբեջանը պատրաստ չի եղել և հիմա էլ պատրաստ չէ փոխզիջումների։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀՀ ԱԺ ԼՀԿ պատգամավոր Աննա Կոստանյանը։

«Ինչպես ենք հայտարարում հայ ժողովրդի՝ այն էլ ցավոտ փոխզիջումների պատրաստակամության մասին, ո՞րն է այդ ցավոտ փոխզիջումը։ Մեր ճկունությունը, մեր կառուցողականությունը թշնամուն բոլորովին հետաքրքիր չեն, մենք ագրեսորի հետ փոխզիջման ու կառուցողականության լեզվով այս իրավիճակում խոսելու իրավունք չունենք»։

Կոստանյանը շեշտում է՝ ագրեսորի հետ մենք իրավունք չունենք ծնկածի դիրքից խոսելու․

«Մենք 90-ականներ անցած, Արցախյան գոյամարտում թրծված հաղթանակած պետության սերունդն ենք և պետք է խոսենք բացառապես հաղթողի դիրքից, ոչ մի դեպքում պարտվածի ձայնով»։

Պատգամավորը ԱԺ ամբիոնից հարց է բարձրացնում՝ հայ ժողովրդին հարցրե՞լ ենք, արդյո՞ք նրանք պատրաստ են փոխզիջումների, այն էլ՝ ցավոտ և ինչի՞ դիմաց․

«Իսկ որդեկորույս մայրերը, հայրերը, քույրերն ու եղբայրները պատրաստ են արդյո՞ք հայրենի հողի վրա թափված զավակի արյունը կորցնել ու հանուն ինչի՞։ Փոխզիջում բառը լսող մարտիկն էլ կռվի կգնա՞։ Հիվանդանոցում կյանքի ու մահվան կռիվ տվող տղերքին հարցրե՞լ ենք,  իսկ մարտի դաշտում հայրենիքի փրկության գործը կիսատ չթողնելու հավատն աչքերում ընկած հայի հոգու առաջ պատասխան տալո՞ւ ենք»։

Կոստանյանը հավելեց՝ պարտադիր չէ պատերազմի մասնակիցների թերությունների մասին հրապարակավ խոսել կամ պարսավանքի ենթարկել, կան օրենքով սահմանված միջոցներ․

«Դավաճաններ պետք է փնտրել լուռ, ոչ հրապարակավ, որովհետև դավաճաններ ունենալու միտքը միայն հուսալքում, մաշում, կոտրում է հաղթական ոգին»։