Բացել լրահոսը Փակել լրահոսը
120850609_1678999008933921_1781645440109375438_o
A A
Պաշտոնական

Քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում մինչ օրս սպանվել է 39 խաղաղ բնակիչ՝ 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 31 տղամարդ

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող փաստահավաք առաքելության արդյունքներով թարմացվել են սեպտեմբերի 27-ից Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ադրբեջանական հանցագործությունների հետևանքների վերաբերյալ տվյալները:
 
Մինչև հոկտեմբերի 26-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 39 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 31 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 122 մարդ, որից 102 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 83-ը արական, իսկ 19-ը` իգական սեռի քաղաքացիներ են:
 
Արցախի Հանրապետության 150 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 11600 մասնավոր անշարժ գույք, 1600 մասնավոր շարժական գույք, 2100 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ: