Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը ծանրագույն հարված հասցրեց մեր պետությանը, մենք դա այսօր էլ զգում ենք․Ստեփան Դեմիրճյան (տեսանյութ)

Կոմիտասի անվան պանթեոնում Կարեն Դեմիրճյանի շիրիմի մոտ նրա որդին՝ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը «Ա1+»-ի հետ զրույցում պնդեց՝ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը ծանրագույն հարված հասցրեց մեր պետությանը, մենք դա այսօր էլ զգում ենք

«Այսօր առաջնահերթ խնդիր է մեր հայրենիքի պաշտպանությունը, բոլորս պետք է համախմբվենք հայրենիքի պաշտպանության գործի շուրջ»։

Ստեփան Դեմիրճյանը շեշտեց՝ «Միասնություն» դաշինքի «Կառուցենք և պաշտպանենք» կարգախոսը պետք է կյանքի կոչվի, այսօր հայրենիքը պաշտպանելու ժամանակն է, բոլորս պետք է կանգնենք մեր զինվորի կողքին և նպաստենք հաղթանակի կերտմանը

«Ակնհայտ է, որ Ադրբեջանը մտադիր է հարցը մինչև վերջ լուծել ռազմական ճանապարհով, դրա համար պետք է մոբիլիզացնել բոլոր ուժերը, նաև համապատասխան, համարժեք քայլեր պետք է անեն համանախագահ երկրները և պարտադրեն խաղաղություն»։

Դեմիրճյանը պնդում է՝ բոլոր ուժերը մոբիլիզացնելով՝ պետք է արժանի հակահարված տալ թշնամուն։