A
A
Թոշակի, նպաստի հարցերով Արցախից տեղափոխված քաղաքացիները կարող են դիմել նաև Հայաստանում
Աջակցիր «Ա1+»-ինԿարևորելով պատերազմական իրավիճակում բնակչության սոցիալական խնդիրների լուծման ահրաժեշտությունը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության համագործակցության շրջանակներում՝ 2020 թ. հոկտեմբերի 27-ից կկազմակերպվի Հայաստանում ժամանակավոր ապաստանած Արցախի բնակիչների կենսաթոշակների նշանակման, վերահաշվարկման, դադարեցված կենսաթոշակների վերսկսման, ինչպես նաև՝ կենսաթոշակառուի մահվան դեպքում՝ թաղման նպաստի նշանակման գործընթացը։