Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վահրամ Պողոսյան
A A
Պաշտոնական

«Ջալալ Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում. ադրբեջանական մամուլը կեղծ տեղեկություն է տարածում, որ իբրև նա զոհվել է»

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Ադրբեջանական մամուլն արդեն երկրորդ անգամ Ջալալ Հարությունյանի մասին կեղծ տեղեկատվություն է տարածում, որ իբրև նա զոհվել է։ Միանգամից ասեմ, որ պարոն Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում, և մարտական դիրքերից մեկում նրա ստացած վիրավորումը բարեբախտաբար ծանր չէ ու շատ շուտով նա կվերադառնա բանակի շարքեր։

Այդ ծանր պարտականությունների կատարումը Նախագահ Հարությունյանը վստահել է գեներալ Արզումանյանին։ Ստեղծված պատերազմական ծանր իրավիճակում, իսկապես, շատ են անելիքները։
 
Հաջողություն և կորով Ձեզ պարոն գեներալ»: