Բացել լրահոսը Փակել լրահոսը
son_dakika_hatay_da_patlama_meydana_geldi_olay_13693479_5669_o
A A
Քաղաքականություն

Թուրքիայի Հաթայ նահանգում ահաբեկիչ է վնասազերծվել. ermenihaber.am

Թուրքիայի Հաթայ նահանգի Իսքենդերուն շրջանում պայթյուն է տեղի ունեցել այն ժամանակ, երբ անվտանգության ուժերը հետապնդել են ահաբեկիչների, գրում է ermenihaber.am-ը։

Հաթայի նահանգապետ Ռահմի Դողանի տեղեկացմամբ՝ կասկածելի վարք դրսևորած երկու ահաբեկիչներից մեկը վնասազերծվել է։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ զոհեր չկան։ Նահանգապետարանի տարածած հաղորդագրության համաձայն՝ հակաահաբեկչական օպերացիան շարունակվում է։

Հատկանշական է, որ Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունը նախապես զգուշացրել էր հնարավոր ահաբեկչական հարձակման մասին։ Այժմ ամերիկյան դեսպանատունը Թուրքիայում ահաբեկչական հարձակման հավանական վտանգի պատճառով ժամանակավորապես կասեցրել է վիզայի տրամադրման գործըթնացները։ Թուրքիայում գտնվող ԱՄՆ-ի քաղաքացիներին զգուշացվել է հեռու մնալ մարդաշատ վայրերից:

Աղբյուր՝ ermenihaber.am