Բացել լրահոսը Փակել լրահոսը
Միքայել Մելքումյան
A A
Քաղաքականություն

Արցախի վերաբերյալ հարց՝ ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի էկոլոգիայի հանձնաժողովի նիստում

ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի Ագրարային քաղաքականության,
բնական ռեսուրսների և էկոլոգիայի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի
ժամանակ Միքայել Մելքումյանի բարձրաձայնած հարցը.

«Պարոն նախագահ,

Որպես հանձնաժողովի նոր անդամ՝ ցանկանում եմ անդրադառնալ հետևյալ հարցին:
Ի՞նչ գնահատական է տալիս միջխորհրդարանական վեհաժողովն այն փաստին, որ
անդամ երկրներից մեկը ռազմական ագրեսիա է ձեռնարկում անդամ մեկ այլ երկրի
նկատմամբ:
Նկատի ունեմ Ադրբեջանի կողմից Հայաստանի մի շարք սահմանմերձ շրջանների՝
Վարդենիսի, Կապանի հրթիռակոծությունը: Զոհեր կան խաղաղ ազգաբնակչության
շրջանում, այդ թվում՝  երեխաներ, ծերեր:

Կարծում եմ՝ մեր հանձնաժողովը պետք է գնահատական տա այս երևույթին: Ինչպե՞ս
կարելի է քննարկել այսպիսի կարևոր նշանակություն ունեցող հարցեր և
միաժամանակ առերեսվել այն փաստի հետ, որ անդամ պետություններից մեկը
ռմբակոծում է անդամ մեկ այլ երկրի տարածքը՝ օգտագործելով  թուրքական
արտադրության զենք, իսրայելական ԱԹՍ-եր, միջազգային կոնվենցիաներով 
արգելված կասետային ռումբեր:

Կարծում եմ՝ պետք է հստակ քաղաքական և իրավական գնահատական տալ այս աղետալի
երևույթին, որի նպատակը Արցախի Հանրապետությունում հայ ազգաբնակչության
էթնիկական զտումն է: Սա հայոց ցեղասպանության շարունակությունն է:

Ի՞նչ է ստացվում. 80 միլիոնանոց Թուրքիան և 10 միլիոնանոց Ադրբեջանն
անմիջական պատերազմական ագրեսիա են իրականացնում 3 միլիոնանոց Հայաստանի
Հանրապետության նկատմամբ՝ պատերազմի թատերաբեմ նետելով իրենց ողջ
զինվորական արսենալը: Նրանք փորձ են անում իրականացնել կոնկրետ
ցեղասպանություն, էթնիկ զտում: Այս պահին հայ ժողովուրդն ու հերոսական
բանակը դիմակայում են այդ 80 և 10 միլիոնանոց հրեշների հավաքածուին: Եվ այս
պահին պետք է ասենք, որ ինչ էլ նրանք կիրառեն, իրականացնում են
պատերազմական հանցագործություն, որը խիստ պատժվելու է: Բայց ես չէի
ցանկանա, որ այն, ինչ տեղի է ունեցել 100 տարի առաջ, նորից կրկնվի, և
առաջադեմ մարդկությունը՝ մտավորականները, գիտնականները, դրան գնահատական
տան ընդամենը 100 տարի հետո: Եթե այս վայրկյանին շատ կոնկրետ գտնահատական
չտրվի, կնշանակի, որ նրանք էլ են մասնակցում տեղի ունեցող այս
հանցագործությանը:

Արցախը վաղեմի հայկական հող է: Այդ են վկայում հայկական եկեղեցիները, հին
գերեզմանները: Ադրբեջանը ի հայտ է եկել 1918թ. վերջերին և 1920-ականների
սկզբներին: Այդ տարածքներում մինչ այդ չեն եղել ադրբեջանցիներ:

Պետք է պատմություն կարդալ:

Շնորհակալություն ուշադրության համար:>>