Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Ստուգայցեր՝ Սիսիանում և Կապանում

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական խմբերի այսօրվա ստուգայցերը Սիսիան և Կապան քաղաքներում տնտեսավարող սուբյեկտների կողմից անվտանգության նորմերի խախտումների որոշակի նվազում են արձանագրել։ Սակայն մտահոգիչ է դիմակ չկրելու կամ պատշաճ չկրելու միտումը։
ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ անակնկալ ստուգայցերը շարունակվում են ողջ հանրապետությունում և հորդորում տնտեսավարողներին խստորեն պահպանել սահմանված կանոնները․ ռազմական դրության պայմաններում ամեն տնտեսավարող իր հերթին զինվոր է թիկունքում։
Կրկնախախտումների կամ առավել լուրջ, համակցված խախտումների դեպքում կիրառվում են վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ։ Հատուկ ուշադրության են առնվում թեժ գծով ստացվող ահազանգերը։