Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման Թաթոյան
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Արման Թաթոյանը կապի մեջ է մեր գերիների ընտանիքների հետ

Ադրբեջանում օգտագործվում է ցանկացած առիթ՝ խորացնելու համար ատելությունը էթնիկ հայերի նկատմամբ։ Այս մասին նշել է ՄԻՊ Արման ԹԱթոյանը ֆեյսբուքյան իր գրառման մեջ։
 
Ադրբեջանական լրատամիջոցների ու սոցիալական մեդիայի ուսումնասիրությունները, հավաքագրած ապացույցները ցույց են տալիս, որ ատելությունը համատարած է և ունի բարձր խրախուսում, այդ թվում՝ իրականացվում է Ադրբեջանում հայտնված հայերի լուսանկարներ ու տեսանյութեր տարածելու միջոցով,- նշել  է նա։ 
 
Նա նաեւ հայտնել է կապի մեջ է  մեր գերիների ընտանիքների հետ։ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում արվում է առավելագույնը՝ առաջնահերթ կապ ապահովելով նաև միջազգային կառույցների հետ։