A
A
Թանկյանը եւ մյուսները համերգ կտան հանուն Արցախի
Աջակցիր «Ա1+»-ինՄի խումբ աշխարհահռչակ հայ երաժշիտներ հոկտեմբերի 26-ին հանդես կգան «Համերգ Արցախի համար» ծրագրով:
Այս ասին «Ինստագրամի» իր էջում տեղեկացրել է ռոք երաժիշտ, «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը՝ հրապարակելով համերգի ազդագիրը:
Համերգին մասնակցում են ամերիկահայ երգիչ, պրոդյուսեր Սեպուհ Սիմոնյանը, ռոք երաժիշտ, «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ավանգարդ ֆոլկ ոճում ստեղծագործող և կատարող Արտո Թունջբոյաջյանը, լիբանանահայ երաժիշտ, ջութակահար Արա Մալիքյանը և այլք:
Համերգն անցկացվում է «Creative Armenia»-ի և Հայկական բարեգործական ընդհանուր միության նախաձեռնությամբ: Նպատակն է բարձրացնել իրազեկվածությունն Արցախի խնդրի վերաբերյալ և կոչ անել մասնակցել հանգանակությանը: