Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ալիեւ
A A
Քաղաքականություն

Ալիևը հնարավոր է համարել  «մշակութային ինքնավարությունը» Ղարաբաղի հայերի համար

Ալիևը հնարավոր է համարել  «մշակութային ինքնավարությունը» Ղարաբաղի հայերի համար․

Ադրբեջանի նախագահը նաև ասել է, որ նա դեմ չէ տարածաշրջանում դիտորդների ու խաղաղապահների ներկայությանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հինգշաբթի օրը հայտարարեց, որ չի բացառում Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերին «մշակութային ինքնավարություն» տրամադրելու հնարավորությունը, հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:

Ալիևն ասաց, որ նա դեմ չէ տարածաշրջանում դիտորդների ու խաղաղապահների ներկայությանը, սակայն Բաքուն կսահմանի իր պայմանները:

 

Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի միջոցով երկրին ուղղված իր ելույթում հայտարարեց. «Պետք է մենք հստակ գիտակցենք, որ ԼՂ հարցը, գոնե այս փուլում և այս փուլից սկսած մինչև բավական երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի»:

Մինչդեռ Լեռնային Ղարաբաղում շարունակվում են էթնիկ բախումները ադրբեջանցիների ու էթնիկ հայերի միջև:

Ուրբաթ օրը Վաշինգտոնում տեղի կունենան պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի բանակցությունները Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հետ: