Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մայք Պոմպեո
A A
Քաղաքականություն

Պոմպեոն՝ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպման մասին (տեսանյութ)

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառձել է ԼՂ հակամարտությանն ու պատասխանել հարցին ,  թե. ինչ է ակնկալում գալիք ուրբաթ օրը ՀՀ ու Ադրբեջանի արտգործնախարրարների հետ իր հանդիպումներից

Իր խոսքում ԱՄՆ պետքարտուղարն ասել է.

՛՛Դուք վկայակոչեցիք այն, ինչ մենք միջնորդում ենք, ևս մեկ հրադադարի ռեժիմի հաստատում, քանի որ կրակի դադարեցման նախորդ պարտավորությունները չեն գործում:

Այնտեղ բարդ իրավիճակ է: Բարդ դիվանագիտական իրավիճակ է: Եվ մեր տեսակետը, որը կիսում են եվրոպական գրեթե բոլոր երկրները, մնում է այն, որ հակամարտության դադարեցումը ճիշտ ուղի է: Նրանց պետք է ասենք, որ դադարեցնեն կրակը: Յուրաքանչյուր երկիր պետք է հեռու մնա հակամարտությանը ներգրավվելուց, չտրամադրի ոչ վառելիք, ոչ ռազմական համակարգեր, ոչ աջակցություն: Եվ հենց այն պահին, երբ դիվանագիտականլուծումը բոլորի համար ընդունելի լինի, ապա հնարավոր է հասնել դրան: Դա այն է, ինչի մասին ես կխոսեմ նրանց հետ ուրբաթ օրը, և ցանկանում եմ լսել նրանց, թե ինչպես են նրանք գնահատում իրավիճակը տեղում և ինչպես կարող ենք ավելի մոտեցնել կողմերին: Դա ոչ միայն Միացյալ Նահանգների շահերից է բխում, այլ նաև նրանցից յուրաքանչյուրի շահերից՛՛,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը: