A
A
Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի մասնակցությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել
Աջակցիր «Ա1+»-ին«Ի լրումն երեկ հրապարակված հաղորդագրության, տեղեկացնում եմ. Արցախի և Հայաստանի ներկա մտահոգիչ իրավիճակով պայմանավորված` տեղի է ունեցել ևս մի խորհրդակցություն, որին այս անգամ մասնակցել են Հայաստանի հանրապետության նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը»:
Այդ մասին հայտնում է ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը Ֆեյսբուքի իր էջում:
Հիշեցնենք, որ նախօրեին Ա. Մուսինյանը նշել էր, որ հանդիպում-խորհրդակցություն է տեղի ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի և Արցախի Հանրապետության նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի մասնակցությամբ: