Բացել լրահոսը Փակել լրահոսը
157646660
A A
Քաղաքականություն

«Իրանը չի ընդունում ահաբեկիչների ոճով մարդկանց գլխատումը»․ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Ղաթիբզադեն, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց հրապարակված «անհանգստացնող» լուսանկարներին, հայտարարել է, որ Իրանը չի ընդունում մարդկանց ահաբեկիչների ոճով գլխատումը, ինչպես նաև քաղաքների և անմեղ բնակիչների ուղղությամբ հարվածները: Այդ մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:

Ղաթիբզադեն նշել է, որ Իրանը չի հանդուրժի ահաբեկիչներին  բնորոշ չարագործություններ, մարդկանց գլխատում կամ հարձակումներ քաղաքների և անմեղ մարդկանց վրա:

Ղաթիբզադեն հակամարտության երկու կողմերին «կոչ է արել պահպանել միջազգային կանոնները»։