Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրետակոծում Ստեփանակերտ
A A
Պաշտոնական

Ադրբեջանը լուսաբացից սկսել է Ստեփանակերտի հրթիռակոծությունը. կան տուժածներ

 Ադրբեջանը հոկտեմբերի 17-ի լուսաբացին սկսել է Ստեփանակերտի հրթիռակոծությունը։ Վնասվել են բնակելի տարածքներ, նախնական տվյալներով` տուժել է երկու քաղաքացիական անձ։ Այս մասին տեղեկացնում է թվիթերի իր էջում Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։ 

«Բարեբախտաբար մարդիկ ապաստաններում էին, և հնարավոր եղավ խուսափել մեծ կորուստներից»,-նշել է Բեգլարյանը։ 

Անընդհատ հնչել է օդային տագնապի ազդանշանը, լուսաբացից արդեն ոտքի են բոլորը։ 

Առաջին հրթիռակոծությունից մեկ ժամ անց Ադրբեջանը նորից է հարվածել Արցախի մայրաքաղաքի կենտրոնական քաղաքացիական ենթակառուցվածքներին` պատճառելով ավերածություններ։ 

«Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործությունները, շարունակվում է նաև միջազգային հանրության կուրությունը»,-նշում է Արցախի ՄԻՊ-ը։