A
A
ԱԻՆ-ը պարզաբանել է՝ ինչու են «օդային տագնապի» վերաբերյալ հաղորդագրություն ստացել նաև այլ բնակավայրերի առանձին բաժանորդներ
Աջակցիր «Ա1+»-ինԻնչպես ավելի վաղ ԱԻՆ-ից հայտնել էին, հոկտեմբերի 16-ին՝ ժամը 22։35-ին, Սյունիքի մարզի ՀՕՊ-ի կողմից Կապան քաղաքում հայտարարվել է «օդային տագնապ»։
ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի կողմից գործողության մեջ է դրվել Կապան քաղաքի ազդարարման համակարգը։ Կապան քաղաքում իրականացվել է բնակչության պատսպարում։
Ժամը 23։25-ին ՀՕՊ-ի կողմից հայտարարվել է «օդային տագնապի ավարտ»։
«Հարգելի՛ քաղաքացիներ,
հեռահաղորդակցության օպերատորներից մեկի կողմից տեղեկատվության ոչ հստակ փոխանցման պատճառով հաղորդագրություն են ստացել նաև այլ բնակավայրերի առանձին բաժանորդները, ինչի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը»,- ասված է ԱԻՆ պարզաբանման մեջ։