Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled3
A A
Տնտեսություն

Տարեկան շուրջ 300 միլիոն դոլար արժողությամբ թուրքական արտադրանք է ներմուծվում Հայաստան

Ֆրանսիա-Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատը (ՖՀԱԱՊ)-ը  մամլո հաղորդագրություն է տարածել՝ Թուրքիայից Հայաստան ներմուծվող ապրանքների վերաբերյալ: Հաղորդագրությունը ներկայացնում ենք ամբողջությամբ․

 

Տարեկան շուրջ 300 միլիոն դոլար արժողությամբ թուրքական արտադրանք է ներմուծվում Հայաստան:

Ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատը (CCI France Arménie), Հայ-բելգիական
առևտրաարդյունաբերական պալատը (BCC) և Եվրոպական Առևտրաարդյունաբերական պալատը
(EBA), սատարում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջարկը` ժամանակավորապես արգելել
թուրքական ծագման ապրանքների ներկրումը Հայաստան:
Այսօր այլևս անընդունելի է հաշտեցնել տնտեսական շահը ռազմաքաղաքական միջամտության հետ:

Մեր կառույցները ՀՀ Կառավարության ամբողջական տրամադրության տակ են ցանկացած
աջակցության համար, որը կօգնի այս իրավիճակում և երկարատև հեռանկարում ամբողջովին
ձերբազատվել թուրքական ապրանքի ներկրելու անհրաժեշտությունից և դրանք փոխարինել
Ֆրանսիայից և Եվրոպական այլ երկրներից ներկրված ապրանքներով:
Հայկական շուկայում եղած Թուրքական արտադրանքի մեծ մասը ֆրանսիական և Եվրոպական
հանրահայտ ապրանքանիշերի կեղծ տարբերակն է (contrefaçon): Ոչ մի ոլորտ դրանից զերծ չէ`
հագուստի, կաշվե իրերի, օծանելիքի, խնամքի պարագաների և տնտեսական ապրանքների ընտրանին
գնալով լայնանում է:

Մեր ֆրանսիացի, ֆրանկոֆոն և եվրոպացի բիզնես գործընկերները պատրաստ են ներդնել և
համագործակցել` Հայաստան արտահանելով իրենց արտադրանքն ու փորձագիտությունը, նույն կամ
ավելի ձեռընտու պայմաններով, քան թուրքականն է:
Այդ ապրանքների մուտքը Հայաստան ավելի դյուրին դարձնելու և դրանցով թուրքական արտադրանքը փոխարինելու նպատակով, մեր առևտրաարդյունաբերական պալատներն առաջարկում են մեր
բարեկամ երկրներից ներմուծվող ապրանքների համար ապահովել մաքսատուրքերի իջեցում, իսկ
Թուրքիայից ներկրվող ապրանքի մաքսատուրքի բարձրացում:
Մենք ջերմագին ողջունում ենք այն հայկական կազմակերպությունների նախաձեռնությունը, ովքեր
արդեն իսկ բացառել են թուրքական ապրանքի ներմուծումն ու վաճառքը: Մեր կառույցները բոլոր այն
հայկական ընկերությունների տրամադրության տակ են, որոնք ցանկանում են Եվրոպայից
արտադրանքը ներմուծել, այդպիսով զգալի սահմանափակելով թուրքական արտադրանքի ներմուծումը
Հայաստան:
Մեր շնորհակալությունն ենք հայտնում Սաուդյան Արաբիային, որը թուրք- ադրբեջանական
հարձակումից միանգամից հետո ամբողջական էմբարգո դրեց թուրքական ապրանքների ներմուծման
վրա: Դրանք կազմում էին 3.5 միլիարդ դոլար տարեկան շրջանառություն: Այս որոշումից հետո
թուրքական լիրան 20 տոկոսով արժեզրկվեց:

Felix PAYTYAN Tigran ARAKELIAN Diana SARUMOVA
Executive Director of Belgian Armenian President of Chamber of Commerce Executive Director European
chamber of commerce (BACC) and Industry France Armenia (CCI FA) Business Association