Բացել լրահոսը Փակել լրահոսը
121731210_2451751128459459_7265131116343134582_n
A A
Պաշտոնական

Եվրոպայում մեր հայրենակիցները փակ են պահում մի շարք միջպետական ավտոմայրուղիներ

Վաղ առավոտից Եվրոպայի հայությունը նախաձեռնել է աննախադեպ բողոքի ակցիա։ Մեր հայրենակիցները փակ են պահում հետևյալ ուղղությունների միջպետական ավտոմայրուղիները` Ֆրանսիայից Իսպանիա, Ֆրանսիայից Բելգիա, Բելգիայից Նիդերլանդներ, Ֆրանսիայից Շվեյցարիա, Նիդերլանդներից Գերմանիա, Լյուքսեմբուրգ – Բելգիա – Ֆրանսիա, Ֆրանսիա – Իտալիա, Գերմանիա – Դանիա։
Հայությունը պահանջում է Արցախի միջազգային ճանաչումը և թուրք-ադրբեջանական և ահաբեկչական ագրեսիայի դատապարտում և դադարեցում։

Այդ մասին հայտնում են Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակից: