Բացել լրահոսը Փակել լրահոսը
Աննա Հակոբյան
A A
Պաշտոնական

«ՄԱԿ-ի Նյու Յորքի, Ժնեւի, Երեւանի եւ Բաքվի գրասենյակներում, ՅՈՒՆԻՍԵՖ-ի օֆիսներում կարողանում են այս երեխաներին անցկացնել «աշխարհաքաղաքան մաղի միջով»»

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում  գրում է.

«Կա՞ արդոք տարբերություն այս երեխաների միջեւ։ Արդյոք նրանցից մեկն ավելի շա՞տ է տառապել, քան՝ մյուսը։ Արդյոք նրանցից մեկն ավելի շա՞տ էր արժանի սրան, քան՝ մյուսը։ Արդյոք նրանցից մեկի վիճակն ավելի շա՞տ է արժանի ուշադրության, քան մյուսինը։

ՄԱՐԴԸ չի կարող տարբերություն դնել այս երեխաների միջեւ։ Դա ուղղակի անհնար է։
 
Բայց ահա մարդիկ, որ նստած են ՄԱԿ-ի Նյու Յորքի, Ժնեւի, Երեւանի եւ Բաքվի գրասենյակներում, ՅՈՒՆԻՍԵՖ-ի օֆիսներում կարողանում են այս երեխաներին անցկացնել «աշխարհաքաղաքան մաղի միջով» եւ նրանց մասին խոսել կամ չխոսել բացառապես աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով։
Թերես դա ի վերուստ տրված կարողություն է»։