Բացել լրահոսը Փակել լրահոսը
121622780_1682829445212922_7533754170011226210_n
A A
Հասարակություն

«Արծվիկը վիրահատվել է. կյանքին վտանգ չի սպառնում». Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է.

«2 տարեկան Արծվիկի այս սաստող ու խոսուն հայացքն ուղղված է Աշխարհին...

Արծվիկը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկը Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում վիրահատվել է: Գլխի շրջանում կատարված բարդ վիրահատությունն անցել է լավ, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:
Ունի վնասվածքներ նաև վերջույթներում, գտնվում է բժիշկների ու անձնակազմի խիստ հսկողության տակ։
 Ռմբակոծության հետևանքով փոքրիկի 9-ամյա քույրը մահացել է»