Բացել լրահոսը Փակել լրահոսը
48097_b
A A
Պաշտոնական

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել սփյուռքահայ գործարար, ազգային բարերար Վաչե Մանուկյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել սփյուռքահայ գործարար, ազգային բարերար Վաչե Մանուկյանի հետ:

Զրուցակիցները քննարկել են բարերարի ու «Վաչէ և Թամար Մանուկեան» հիմնադրամի կողմից Հայրենիքում իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև Հայաստանին և Արցախին նոր աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը: