Բացել լրահոսը Փակել լրահոսը
756026062894348
A A
Քաղաքականություն

«Մենք չենք կարող հրահանգներ տալ ԼՂՀ-ին». Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը РБК-ին

ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել ռուսական РБК հեռուստաընկերությանը, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, հրադադարին, բանակցություններին, հակամարտության մեջ Թուրքիայի դերին եւ այլ հարցերի:

«Անհնար է բանակցային գործընթացից Լեռնային Ղարաբաղին բացառել հնարավոր չէ, քանի որ հարցը վերաբերում է հենց Լեռնային Ղարաբաղին, նրա բնակչությանը, որն էլ երկրում իշխանություն է ընտրել:  

Ինչ էլ ասի ադրբեջանական քարոզչությունը, իրողություններ գոյություն ունեն, և բոլորը գիտեն, որ Ղարաբաղն ունի իր խոսքը։

Այն, որ Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ չէ, չի նշանակում, որ մենք չենք աշխատում նրա ներկայացուցիչների հետ: Բայց, եթե որևէ մեկը ենթադրում է, թե մենք Ղարաբաղ ենք զանգում և աջ ու ձախ հրամաններ տալիս, ապա նա բացարձակապես չի պատկերացնում Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, մեր փոխհարաբերություններում առկա իրողությունները։ Մենք չենք կարող Ղարաբաղին հրամաններ տալ, բայց կարող ենք աշխատել միասին։ Անհնար է պատկերացնել մի իրավիճակ, երբ մենք Երևանում կարող ենք առանց Լեռնային Ղարաբաղի համաձայնության ինչ-որ բան լուծել, ինչ-որ բանի շուրջ պայմանավորվել և դա դնել բանակցությունների սեղանին»,- ասել է նա:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում