Բացել լրահոսը Փակել լրահոսը
Միքայել Մելքումյան
A A
Քաղաքականություն

Ես Ձեզ հրավիրում եմ՝ վաղը, կամ  մյուս օրը, Հայաստանի Հանրապետություն և Արցախ․ Մելքումյանը՝ Դունյա Միատովիչին

Եվրոպայի խորհրդի  խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում Եվրոպայի
խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միատովիչի տարեկան
զեկույցի ժամանակ Միքայել Մելքումյանը հարց է հնչեցրել, որը ներկայացնում ենք ստորև․

«Պարոն Նախագահ,
Տիկին Հանձնակատար,

Շնորհակալություն զեկույցի համար: Այն շատ արդյունավետ է բոլորիս համար: 
Բայց ես այլ հարց եմ ուզում հնչեցնել:

Ի՞նչ եք կարծում, տիկին Միատովիչ, ինչպե՞ս է հնարավոր պահպանել մարդու
իրավունքները պատերազմի ժամանակ, ավելի ստույգ՝ Արցախի Հանրապետությունում
ընթացող պատերազմի ժամանակ: Այս պարագայում ունե՞ք համապատասխան լուծում:
Ինչու՞ եմ այս հարցը բարձրացնում. որովհետև պետք է հենց Արցախում տեսնեք,
որ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ռմբակոծությունների, նրանց ագրեսիայի 
հետևանքով բազում զոհեր ունենք խաղաղ բնակչության շրջանում, տասնյակ զոհեր:
Ես Ձեզ հրավիրում եմ՝ վաղը, կամ  մյուս օրը, Հայաստանի Հանրապետություն և
Արցախ: Ինչու՞: Որպեսզի տեղում ծանոթանաք իրավիճակին:
Ի՞նչ հստակ լուծում կառաջարկեք: Զեկույցը, գնահատականներ տալը շատ լավ է,
արդյունավետ, բայց ինչպե՞ս կանխել պատերազմը:

Այսպիսով, ասեք շատ կոնկրետ՝ ինչպե՞ս մենք պաշտպանենք մարդու իրավունքներն
այս իրավիճակում, շատ-շատ կոնկրետ ասեք, իսկ զեկույցներ, գնահատականներ
տալն այս պահին չի փրկում իրավիճակը:
Տեսնենք՝ ինչ կասեք:

Շնորհակալություն ուշադրության համար»: