Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սերժ Թանկյան
A A
Հասարակություն

Հնարամիտ նվիրատվությունը հիացրել է Սերժ Թանկյանին. նա տեսանյութ է հրապարակել

Հայտնի ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը Instagram-ի իր էջում անդրադարձել է Արցախյան պատերազմին և բոլոր նրանց ովքեր օգնում են Հայաստանին։

Երաժիշտը պատմել է մի հայի մասին, որն իր բեռնատարները վերապրոֆիլավորել է շարժական հոսպիտալների։ Թանկյանը հրապարակել է այդ նվիրատվությունը կատարած տղամարդու դստեր գրառումը։

«Հիանալի նվիրատվություն։ Մենք բոլորս պետք է ներդրում ունենանք մեր ազգի համար։ Ես այնքան հպարտ եմ իմ հայրիկով, որ նա սննդի վաճառքի համար նախատեսված մեքենաները վերապրոֆիլավորել է հիվանդանոցի՝ Արցախում վիրավոր զինվորների և խաղաղ բնակիչների խնամքի համար։ Մեքենաների հաջորդ խմբաքանակը կահավորված կլինի լոգասենյակով։ Նա կանգ չի առնում։ Մենք էլ չպիտի կանգ առնենք»,–գրել է աղջիկը։