Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

89-ամյա Բուրաստան տատին իր ու թոռան ժակետները քանդել, զինվորների համար գուլպա է գործել (տեսանյութ)

89-ամյա Բուրաստան տատին 7 զույգ գուլպա է ուղարկել զինվորներին. նա իր և թոռան ժակետները քանդել, սահմանին կանգնած տղաների համար գուլպաներ է գործել։  

«Ձեռքս մի քիչ առողջանա, թել հայթայթեմ, էլի պիտի գործեմ, էլի ուղարկեմ»։

Բուրաստան տատը տխրում է՝  մի քիչ երիտասարդ լիներ, որպես կամավոր կգնար, տղաների համար ճաշ կպատրաստեր․

«Գուլպաներ եմ գործում, ուրիշ ինչ կարող եմ անել, տարիքս էն լիներ, կգնայի, կասեի՝ ես կարտոշկա մաքրեմ, ճաշ եփեմ, օգնեմ մյուս հարցերում, դուք գնացեք կռվեք, դիմադրեք, բայց տարիքս էն չի»։

Իր կյանքի երրորդ պատերազմը հաղթահարող Բուրաստան տատի համար այս վիճակը սարսափելի է, բայց վստահ է՝ հաղթելու ենք․

«Էրդողանը հաստաբուն փտած ծառի է նման, միջից ծխում է, ձեռքերը գցում է, կողքերից չոր ճյուղեր բերում, որ վառվի, կողքիններին վնասի»։

Բուրաստան տատը համոզված է՝ մեր ազգը ուժեղ է և խելացի, բայց պետք է աջակցություն ստանա նաև մեծ պետությունների կողմից։

 Հիշում է՝ Հայրենական պատերազմի տարիներն էլ ծանր էին, բայց ամեն ինչ արդեն անցյալում է․

«Այն ժամանակ էլ գուլպաներ էինք գործում, ձեռնոցներ էինք գործում, երկաթներ էինք հավաքում, ասում էինք՝ թող տանեն, զենք սարքեն»։