Բացել լրահոսը Փակել լրահոսը
100mlnpic
A A
Պաշտոնական

Հավաքագրվել է 100,000,000 ԱՄՆ դոլար

Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 12-ի  դրությամբ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Մենք ենք մեր սահմանները» դրամահավաք-արշավի շրջանակներում հավաքագրվել է ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար։ 

 

Համազգային բացառիկ մոբիլիզացիայի արդյունքում,  ամեն րոպե Հիմնադրամի կայքով արվում են հարյուրավոր նվիրատվություններ։ Մեր թիկունքն ամուր է Հայաստանի և Սփյուռքի նվիրումի և համախմբվածության շնորհիվ։ 

 

Հիշեցնում ենք նվիրատվություն կատարելու եղանակները՝

 

  • Հիմնադրամի առցանց դրամահավաք-արշավին կարող եք միանալ www.himnadram.org հասեցով, ինչպես նաև միջազգային փոխանցումներ կատարելով կայքում նշված հաշվեհամարներով
  • 1000 ՀՀ դրամի չափով՝ SMS հաղորդագրություն ուղարկելով 8000 կարճ համարին, որը գործում է Հայաստանում բոլոր օպերատորների բաժանորդների համար
  • TelCell, EasyPay, iDram, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ օնլայն, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ օնլայն   համակարգերի միջոցով
  • Paypal համակարգով [email protected] վճարման հասցեին։

 

Շնորհակալ ենք նվիրատուների մեր աշխարհասփյուռ բանակին վստահության և շարունակական աջակցության համար։

 

#Artsakhstrong #GlobalArmeniansUnite #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

«Հայաստան» համահայկական հիմնադրամ