Այս ցեղասպանության համար պատասխան է տալիս նաև Իսրայելի իշխանությունը․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵթե Ադրբեջանը չհարգի ձեւաչափը եւ միջազգային պայմանավորվածությունը, Արցախի նախագահը կոչ կանի միջազգային հանրությանը ճանաչել անկախությունը, այլեւ ամբողջ հայությանը՝ կռվելու։
Խաղաղության կողմնակից լինելով հանդերձ՝ նա կոչ կանի անհրաժեշտության դեպքում մասնակցել կռվի, կհայտարարվի հայրենական պատերազմ և աշխարհի հայությանը կոչ կանի նաև ֆիզիկապես գալ և մասնակցել այդ պատերազմին։
Աշխարհում խաղաղություն ամենաշատը ուզում են արցախցիները, բայց մենք նաեւ չենք կարող պարտադիր պայման ընդունել մի երկրից, որի նպատակն է բնաջնջել Արցախի պատմությունը, ժողովրդին։ Հայտարարելու եմ հայրենական պատերազմ, եւ կոչ եմ անելու բոլոր հայերին՝ նյութական ու ցանկության դեպքում ֆիզիկական մասնակություն ունենալ։ Եթե երկարատեւ պատերազմ են ուզելու, մենք չենք հրաժարվելու,- ասաց Արայիկ Հարությունյանը։
Ինչ վերաբերում է Հադրութում տեղի ունեցածին, Արցախի նախագահն ասաց' քանի որ Ալիևը հայտարարել է, թե գրավել է Հադրութը, հետո հրադադարից առաջ հասկացել, որ շատ հեռու է իր այդ նպատակից, որոշել է վերջին հատվածը հասցնել Հադրութին։ Բարեկամներին բաղկացած դիվերսիոն խմբին հաջողվել է ներթափանցել Հադրութի տարած խք ժամերի ընթացքում այն գրավելու նպատակով,ասում է նախագահն ու հավելում, որ մեր կողմի գործողությունների արդյունքում Հադրութ քաղաքի վարչակազմի ղեկավարը գտնվում է Հադրութ քաղաքի վարչակազմի շենքում։
Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք իսրայելական կողմը տեղյակ է, որ իր տրադրած զենքը օգտագործվում է ոչ թե պաշտպանվելու , այլ գրոհելու համար, Արայիկ Հարությունյանն հիշեցրեց, որ Ապրիլյան պատերազմում ոչ միայն իսրայելական կողմը տեղյակ էր, այլ նաև այդ զենքերը օգտագործում էին Իսրայելից եկած մասնագետները։
Այս ցեղասպանության համար պատասխան է տալիս նաև Իսրայելի իշխանությունը, որը ապրել է ցեղասպանություն։ Աշխարհում փողն է տիրում և այս քայլերը հերթական ապացույցն են, որ փողի համար ոտնահարվում են ոչ միայն մարդկային, այլ նաեւ Աստծու կողմից պարտադրված արժեքները,-ասաց նա։