A
A
Ադրբեջանը եթե այսպես շարունակի, Արցախի նախագահը կդիմի ՀՀ իշխանություններին՝ ճանաչելու երկրի անկախությունը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄիջազգային տեռորիզմը հարձակվել է Արցախի դեմ,-հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ասուլիսի ժամանակ։ Ըստ նրա` միջազգային հանրությունից այլեւս աջակցությունը չպետք է լինի միայն լուսաբանումներն ու կոչերը։ Ադրբեջանը ցանկանում է բնաջնջել Արցախի ժողովրդին եւ դրա վկայությունը խաղաղ ենթակառուցվածքների վրա հարձակումներն են,-ասաց նա։
Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց՝ մշտական կապի մեջ է ՀՀ իշխանությունների հետ։ Ըստ նախագահի, եթե առաջիկա երկու օրերին չտեսնեն Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղ ճանապարհով հարցը լուծելու, պայմանավորվածությունները հարգելու, կդիմեն ՀՀ իշխանություններին եւ միջազգային հանրությանը` ճանաչելու Արցախի անկախությունը։
«Աշխարհը կտեսնի այն երկրների ցանկը, որոնք հարգում են մարդու իրավունքները եւ աշխարհը կտեսնի այն երկրների ցանկը,ովքեր աջակցում են տեռորիզմին։ Եւ այդ իշխանությունները պետք է պատասխան տան մարդկության եւ ամենակարեւորը՝ Աստծո առաջ»,-հայտարարեց Արայիկ Հարությունյանը։
Այս պահին համեմամատաբար հանգիստ է, բայց օրվա ընթացքում վիճակը կարող է փոխվել,-նշեց նա։