Բացել լրահոսը Փակել լրահոսը
2-19
A A
Քաղաքականություն

Պուտինն ու Ռոհանին քննարկել են ԼՂ-ում տիրող իրավիճակը

Իրանական կողմի նախաձեռնությամբ կայացել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը, որի ընթացքում կողմերը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը, փոխանակվել տեսակետներով: Այդ մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

«Վլադիմիր Պուտինն Իրանի իր գործընկերոջը մանրամասն տեղեկացրել է տարածաշրջանում լարվածության թոթափման ուղղությամբ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռնարկվող ջանքերի մասին: Իրանի նախագահն աջակցություն է հայտնել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ խորհրդակցությունների արդյունքներով ձեռք վերված պայմանավորվածություններին՝ մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման, ինչպես նաև հնարավորինս շուտ խաղաղ կարգավորման հասնելու համար առարկայական բանակցությունների մեկնարկի վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ: