Բացել լրահոսը Փակել լրահոսը
1031065
A A
Պաշտոնական

ՀՀ ՄԻՊ-ը հրապարակել է կոտրվածքների դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու մասին տեսանյութ (տեսանյութ)

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է տեսանյութ այն մասին, թե ՝ ինչպես ցույց տալ   առաջին օգնություն կոտրվածքների դեպքում:   

ՀՀ ՄԻՊ-ը նշել է, որ ադրբեջանական զինված հարձակումները քաղաքացիական բնակչության նկատմամբ չեն դադարում, և առկա վիճակը պահանջում է առաջին բժշկական օգնության ոլորտում նվազագույն գիտելիք ու հմտություն:

«Այդ նպատակով մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ՝ ինչպես ցույց տալ առաջին օգնություն կոտրվածքների դեպքում»,- ընդգծել է ՀՀ ՄԻՊ-ը։