Բացել լրահոսը Փակել լրահոսը
1579019417_0_0_2322_1398_1440x900_80_1_1_07136b0c2f28adf260ccacb1d6584bf3.jpg
A A
Քաղաքականություն

Շուշիում վիրավորված լրագրողներից 2-ին ՌԴ կառավարական ինքնաթիռով տեղափոխում են Մոսկվա, 3-րդը կմնա Երեւանում (տեսանյութ)

Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում վիրավորված երկու լրագրողներին ՌԴ կառավարական «Ռոսիա» ինքնաթիռով տեղափոխում են Մոսկվա։ Այս մասին տեղեկացնում է  ՌԻԱ Նովոստին։

Նույն ինքնաթիռով Մոսկվա են վերադառնում նաեւ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի աշխատանքային այցը լուսաբանող լրագրողները։

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը  տեղեկացրեց, որ Շուշիի սբ․ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության արդյունքում վիրավորված 3 ռուսաստանցի լրագրողները տեղափոխվել են Երևան։

Նրանցից 2-ը վիրահատվել էին Ստեփանակերտում։

Յուրի Կոտենոկի վիճակը գնահատվում է կայուն ծանր, միացված է արհեստական շնչառության սարքին:

Ինչ վերաբերում է մյուս երկու ռուսաստանցի լրագրողներին, անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո նրանք արդեն տեղափոխվել են Մոսկվա: