Բացել լրահոսը Փակել լրահոսը
պատերազմ կռիվ
A A
Պաշտոնական

Պատերազմն առաջնագծի բոլոր ուղղություններով ինտենսիվ կերպով շարունակվում է. խոսնակ

Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է.

«Պատերազմն առաջնագծի բոլոր ուղղություններով ինտենսիվ կերպով շարունակվում է: Ծանր մարտերում թշնամին մարտադաշտում կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ է կրում՝ պակասը փորձելով լրացնել հիմնականում արցախյան առաջին պատերազմի պարտված վետերաններով:

Եթե նրա բանակում դեռևս սթափ մտածող զինվորական է մնացել, երևի հասկանում է, որ այդ ուժերի հետ կապված, մեծ հույսեր փայփայել պետք չէ:

Պաշտպանության բանակը իր առջև դրված մարտական խնդիրը փայլուն է կատարում»: