Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

ԱԻՆ ը շարունակում է հումանիտար բեռի բաշխումը (տեսանյութ)

Արցախի համար ուղարկվող հումանիտար օգնության աշխարհագրությունն ու ծավալները ժամ առ ժամ են ավելանում: Մեծ քանակությամբ սնունդ, հագուստ և անհրաժեշտ այլ պարագաներ են ուղարկում նաև արտերկրի մեր հայրենակիցները:

Ստացված բեռներն ակտավորվում, տեսակավորվում և խմբավորվում են, որից հետո մի մասն ուղարկվում է Արցախի Հանրապետություն, մյուս մասը փոխանցվում է Արցախից ժամանակավոր Հայաստան եկած ընտանիքներին: Հարցերի դեպքում կարող եք զանգել ԱԻՆ հումանիտար արձագանքման աշխատանքների համակարգողին՝ +374 44 44 00 60, +374 93 30 80 09, +374 95 50 59 09 կամ 911 շուրջօրյա գործող հեռախոսահամարին: