Բացել լրահոսը Փակել լրահոսը
ժնեւ
A A
Պաշտոնական

ԵԱՀԿ Մինսկի խումբը Ժնևում Բաքվի հետ բանակցություններ է սկսել. ՌԻԱ Նովոստի

Ժնևում մեկնարկել են Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություները, որին մասնակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ներկայացուցիչները և ադրբեջանական կողմը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Ըստ լրատվամիջոցի՝ հանդիպումն անցկացվում է գաղտնի վայրում, փակ ձևաչափով:

ՌԻԱ Նովոստիին հաստատել են, որ այսօր Ժնև է ժամանել Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:

Իսկ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երեկվանից գտնվում է Ժնևում: