Բացել լրահոսը Փակել լրահոսը
Խախտումներ-«Վարդաշեն»-ՔԿՀ-ում
A A
Հասարակություն

«Արմավիր» ՔՀԿ-ի դատապարտյալները հրաժարվել են սննդից. պահանջում են իրենց առաջնագիծ ուղարկել

Տարբեր քրեակատարողական հիմնակարկներից դատապարտյալներ ցանկություն են հայտնել մեկնել առաջնագիծ։ Այս լուրը «Ա1+»-ին փոխանցեց ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

Վերջինիս խոսքով՝ նման ցանկություն հայտնում են գրեթե բոլոր քրեակատարողական հիմնարկների դատապարտյալները, բայց, ըստ օրենսդրության, նման ընթացակարգ նախատեսված չէ

«Ռազմական դրության ընթացքում զորահավաքի գործընթացի կարգավորման իրավական հիմքերը սահմանված են «Պաշտպանության մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներով, ինչպես նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության N 1586-Ն որոշմամբ և պաշտպանության ոլորտի քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի կողմից ընդունված համապատասխան իրավական ակտերով, որոնցով Արցախյան ազատամարտին մասնակցելու ցանկություն հայտնած դատապարտյալների և կալանավորված անձանց զորակոչելու հնարավորության վերաբերյալ հատուկ իրավակարգավորումներ նախատեսված չեն։ Միևնույն ժամանակ, խնդրում ենք ընդունել ի գիտություն, որ ՀՀ արդարադատության նախարարությունը չունի որևէ իրավասություն պատժի կրման կասեցման, հետաձգման կամ ազատման, ինչպես նաև կալանավորումը որպես խափանման միջոց փոփոխելու կամ վերացնելու առնչությամբ»:

Նավիկյանը հաստատեց նաև շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ «Արմավիր» ՔՀԿ-ում դատապարտյալները  հրաժարվել են սննդից՝ պահանջելով իրենց ուղարկել առաջնագիծ

«Ներկա պահին «Արմավիր» ՔՀԿ-ում լարված վիճակ չկա, պարզապես նրանք ցանկանում են մեկ օր շուտ լինել առաջնագծում։ Սննդից հրաժարվելը բողոքի նշան չէ, նրանք իրենց այդ քայլը բացատրում են նրանով, որ իրենց զավակները եղբայրները, ընկերները քնում են  հողի վրա, մարտի դաշտում, իսկ իրենք չեն կարող քնել փափուկ անկողնում»։