Բացել լրահոսը Փակել լրահոսը
նիկոլ փաշինյան
A A
Պաշտոնական

«Արցախը, այո՛, Հայաստան է, հայերի երկիր է». Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ #BBC-ին (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել BBC World News-ին:

Այդ մասին նա հայտնել է Ֆեյսբուքյան իր էջում՝ ներկայացնելով հարցազրույցից մի հատված:

«Եվ Արցախը, այո՛, Հայաստան է, հայերի երկիր է, որովհետև միշտ այնտեղ բնակչության 80 և ավելի տոկոսը եղել են հայեր: Եվ այսօր էլ այդպես է: Եվ ի՞նչ պրոբլեմ կա սրա հետ: Ադրբեջանն ուզում է, որ այնտեղ հայեր չապրեն: Դրա համար էլ այսօր ահաբեկիչների աջակցությամբ հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա: Եվ ի՞նչ է առաջարկվում, որ Լեռնային Ղարաբաղի հայերն ասելու են` քանի որ դուք ահաբեկիչներ եք, ուրեմն մենք հրաժարվո՞ւմ ենք մեր արմատներից: Չի կարող լինել նման բան»:

Մեկ այլ  հատված էլ  հրապարակել է նրա խոսնակ Մանե Գևորգյանը։

Լրագրողի հարցին՝ եթե Հայաստանի վրա հարձակում լինի, արդյո՞ք Ռուսաստանը Հայաստանին ռազմական աջակցություն կցուցաբերի, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է․ «Որոշակի պայմանագրային հիմքերով՝ որոշակի պարամետրերով սահմանված, Հայաստանի տարածքին ուղղված անմիջական սպառնալիքի դեպքում Ռուսաստանը պետք է անվտանգության որոշակի պարտավորություններ ստանձնի»։

Հստակեցնող հարցին՝ արդյո՞ք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում վերջինը վերահաստատել է այդ պարտավորությունների ստանձնումը, Հայաստանի վարչապետն արձագանքել է․

«Հարցին կարող եմ քաղաքական կոնտեքստում պատասխանել` այնպես, ինչպես Ռուսաստանն է հավաստիացրել, որ իր կողմից ստանձնած պարտավորությունները, որոնք սահմանված են պայմանագրերում, կկիրառվեն»։

«Այսպիսով, նա Ձեզ նման բան ասե՞լ է»,- շարունակել է BBC-ի լրագրողը, ինչին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Այո՛»։