Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արայիկ Հարությունյան
A A
Պաշտոնական

Այս պայմաններում խուճապ տարածելու համար որոշ դպրոցների տնօրեններ կարող է դուրս հրավիրվեն կաբինետներից.ԿԳՄՍ նախարար

Որոշ դպրոցներում ապատեղեկատվություն են տարածվում, թե ուսումնական հաստատություններն անցնում են հեռավար դասերի։
 
Նման որոշում կայացնելու հիմք չկա։
Անհրաժեշտության դեպքում, եթե լինի նման որոշում, բոլորը պատշաճ կիրազեկվեն։ 

 Արայիկ Հարությունյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Որոշ դպրոցներում ապատեղեկատվություն են տարածվում, թե դպրոցները փակվում են: Նման բան չկա ու հիմք չկա նման որոշման համար: Դրա անհրաժեշտության դեպքում մենք որոշում կկայացնենք:

Ռազմական դրության պայմաններում խուճապ տարածելու համար շատ հնարավոր է, որ որոշ դպրոցների տնօրեններ ուղղակի դուրս հրավիրվեն իրենց կաբինետներից: Մենք անպայման իրենց՝ այս օրերի գործունեությանը անդրադառնալու ենք պատերազմից հետո:

Ներկայում բնականոն ընթացք է, բացակաները` քիչ: Առանձին դպրոցներ կարող են անցնել հեռավարի, ինչը սահմանված է սեպտեմբերի 15-ից ընդունված կանոններով: Որոշումը կայացվում է առողջապահության նախարարի ցուցումով»,- գրել է Հարությունյանը: