A
A
Չավուշօղլուն մեկնում է Ադրբեջան
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնել է Ադրբեջան, գրում է Ermenihaber.am-ը:
Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում նախարարի այցի վերաբերյալ հրապարակված հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
«Նախարարը 2020թ. հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով մեկնում է Ադրբեջան: Այցի ընթացքում նրան կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նախարարն իր պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը կքննարկի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, ինչպես նաև առօրյա տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին առնչվող հարցեր»: