Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արարատ միրզոյան
A A
Պաշտոնական

Վստահ եմ` Ռուսաստանը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում իր դերը կկատարի. Միրզոյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի բարեկամները և առաջին հերթին Ռուսաստանը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում իր դերը կկատարի:

Այս մասին Միրզոյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:

«Վերադառնում եմ Ստեփանակերտից։ Մեր 18-20 տարեկանները հրաշքներ են գործում։ Ու անասելի պինդ են։ Աշխարհի ամենապինդ բանակներից մեկը։ Մատակարարումներն ապահովվում են։

Միջազգային ընդգծված համակրանքն ակնհայտ է։

Վստահ եմ՝ մեր բարեկամները և առաջին հերթին Ռուսաստանը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում իր դերը կկատարի, այդ թվում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,- գրել է Միրզոյանը: