Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԵԱՀԿ 3 երկրների ԱԳ նախարարներ
A A
Պաշտոնական

Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը՝ ԼՂ իրավիճակի հետ կապված

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատել են Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի Եվրոպայի և Արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոյի համատեղ հայտարարությունը, որով ամենավճռական ձևով դատապարտվել է բռնության էսկալացիան:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները` Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի Եվրոպայի և Արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն, ամենավճռական ձևով դատապարտել են աննախադեպ և վտանգավոր բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածքում և դրա սահմաններից դուրս:

 

Նախարարները միանշանակորեն ընդգծել ենոր վերջին հարձակումներըորոնց նպատակը ենթադրաբար քաղաքացիական օբյեկտներն էինինչպես շփման գծի երկայնքովայնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի տարածքներում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց դուրսինչպես նաև նման հարձակումների անհամաչափությունն անընդունելի սպառնալիք են տարածաշրջանում կայունության համար:

Վկայակոչելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների ղեկավարների հոկտեմբերի 1-ի հայտարարությունը՝ նախարարները կրկին կոչ են արել հակամարտության կողմերին անհապաղ և անվերապահորեն հաստատել հրադադարի ռեժիմը:

Համանախագահող երկրները հաստատակամ են լիովին իրականացնել իրենց վրա դրված ԵԱՀԿ-ի և միջազգային հանրության մանդատը՝ Մինսկի խմբի անդամ երկրների աջակցությամբ։ Այդ մանդատի համաձայն՝ նրանք կշարունակեն հետևողականորեն մեծացնել փոխգործակցությունը կողմերի հետ՝ կոչ անելով նրանց առանց հապաղելու ստանձնել կարգավորման գործընթացը վերսկսելու պարտավորությունները ՝ գոյություն ունեցող հիմնարար սկզբունքների և համապատասխան միջազգային փաստաթղթերի հիման վրաորոնք քաջ հայտնի են երկու կողմերին։