Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Արցախի՝ երևանաբնակ նոր հերոսների ընտանիքներին (տեսանյութ)

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է օրերս «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած ԱՀ պաշտպանության բանակի երևանաբնակ զինծառայողներ Յուրա Ալավերդյանի ու Էդգար Մարկոսյանի ընտանիքներին: 

Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով «Ոսկե արծիվ» շքանշանի արժանացած երևանցի տղաների ընտանիքի անդամները լրահոսից են տեղեկացել իրենց որդիների սխրանքի մասին: Շնորհակալություն հայտնելով հայրենանվեր զավակներ լույս աշխարհ բերելու և դաստիարարակելու համար՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ առաջնագծի հաղթական ոգին ապահովվում է հենց նրանց սխրանքների օրինակով:

Յուրա Ալավերդյանը Ֆիզուլիի հատվածում խոցել է 9 տանկ և մեկ միավոր ավտոտեխնիկա: Էդգար Մարկոսյանը՝ 10 տանկ:

Էդգար Մարկոսյանի մայրն ուսուցչուհի է և այսօր էլ շարունակում է իր որդու օրինակով կրթել հայրենիքի նվիրյալ սերունդ:

Ալավերդյանների ընտանիքում էլ վստահ են, որ քաջարի հայորդիների կենաց ու մահու պայքարի արդյունքը լինելու է մեր հաղթանակը: