Բացել լրահոսը Փակել լրահոսը
274911
A A
Քաղաքականություն

ՆԱՏՕ-ի ղեկավարը կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում

ՆԱՏՕ -ի գլխավոր քարտուղար  Յենս Ստոլտենբերգը  կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում, գրում է Reuters-ը:

Անկարայում կայացած մամուլի ասուլիսում նա ասել է.

 «Չափազանց կարեւոր է, որ մենք բոլոր կողմերին շատ հստակ ազդակ հասցնենք այն մասին, որ նրանք պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները, որ մենք պետք է աջակցենք խաղաղ և համաձայնեցված լուծում գտնելու բոլոր ջանքերին», - հայտարարել է Ստոլտենբերգը՝ շեշտելով, որ հարցին ռազմական լուծում չկա: