Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն Սարգսյան Լուկաշենկո
A A
Պաշտոնական

ՀՀ նախագահը այսօր հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ․ վերջինս հերքել է, որ․․․

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։

Նախագահները քննարկել են Հայաստանում և Բելառուսում ներկա իրավիճակին առնչվող հարցեր։

Նախագահ Սարգսյանը Բելառուսի նախագահին մանրամասն տեղեկություններ է ներկայացրել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության վերաբերյալ:

Արմեն Սարգսյանը, մասնավորապես, անդրադարձել է որոշ լրատվամիջոցների կողմից վերջին օրերին շրջանառվող այն լուրերին՝ թե Բելառուսը վերջերս ռազմական նշանակության բեռ է մատակարարել Ադրբեջանին։

Նախագահ Լուկաշենկոն, այդ տեղեկատվությունը կեղծ բնութագրելով, հստակ ընդգծել է, որ վերջին կես տարվա ընթացքում Բելառուսի կողմից՝ ռազմաարդյունական համալիրի գծով, ո՜չ Ադրբեջանին, և ո՜չ էլ Հայաստանին ռազմական բեռների որևէ մատակարարում չի իրականացվել։